ԱՄՆ Սենատում հանրապետական փոքրամասնության առաջնորդ Միթչ Մաքքոնելը կոչ է արել ԱՄՆ վարչակազմին անհապաղ միջոցներ ձեռնարկել արմատական «Թալիբան» շարժման հարձակումը Քաբուլում դադարեցնելու համար, ներառյալ նրանց հասցված օդային հարվածները, հայտնում է TACC-ը:
«Դեռ ուշ չէ կանգնեցնել թալիբներին ավերել Քաբուլը: Վարչակազմը պետք է արագ օդային հարվածներ հասցնի առաջ մղվող թալիբների դեմ, կարևոր աջակցություն ցուցաբերի Աֆղանստանի պաշտպանության ուժերին և կանխի քաղաքի անկումը, որն այժմ մոտ է թվում»,- ասել է հանրապետական առաջնորդը:
Ապրիլի 14-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարեց Աֆղանստանում գործողությունը դադարեցնելու իր որոշման մասին: Այդ ժամանակից ի վեր արմատական «Թալիբան» շարժումը մեծացրել է հարձակման տեմպերը մի շարք տարածքներում: Ըստ տարբեր բաց աղբյուրների, ինչպես նաև թալիբների հայտարարությունների՝ արմատականները վերահսկում են երկրի տարածքի 60%-85%-ը՝ ներառյալ Իրանի, Չինաստանի, Պակիստանի, Տաջիկստանի և Թուրքմենստանի հետ սահմանի երկայնքը: