Իրանի իշխանությունները արտահերթ հնգօրյա հանգստյան օրերի և կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի սրման պատճառով
հայտարարել են մարզերի միջև տեղաշարժի արգելքի մասին: Այս մասին հայտնել է կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի ազգային շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Ալիռեզա Ռաիսին։
Նա տեղեկացրել է, որ «բոլոր հաստատությունները, գրասենյակները և բանկերը կդադարեցնեն իրենց աշխատանքը»: Նշվում է, որ Իրանում վարակի նոր դեպքերի թվի աճ է նկատվում հունիսի սկզբից: Իրանի առողջապահության նախարար Սաիդ Նամակին հուլիսի 27-ին հայտարարել է, որ երկիրը գտնվում է կորոնավիրուսի տարածման հինգերորդ ալիքի գագաթնակետին: