Կիևում ազգայնականների և իրավապահների միջև շաբաթ օրը Ուկրաինայի նախագահի գրասենյակի մոտ տեղի ունեցած բախումներից հետո գործ է հարուցվել, հայտնել է ներքին գործերի նախարար Դենիս Մոնաստիրսկին:
Կիեւում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի մոտ ազգայնականների, մասնավորապես, «Ազգային կորպուս» կուսակցության ներկայացուցիչների եւ ոստիկանության միջեւ տեղի է ունեցել ծեծկռտուք։
Ցուցարարները փորձել են ներխուժել գրասենյակ, ակցիայի մասնակիցները պայթուցիկներ են նետել իրավապահների վրա, բացի այդ, նրանք վառել են անվադողեր:
Ազգային ոստիկանության ղեկավար Իգոր Կլիմենկոն հայտնել է, որ 7 իրավապահներ և մեկ զինվորականներ տուժել են նախագահի գրասենյակի մոտ ազգայնականների հետ բախումների ընթացքում: