Կարպատներում՝ Ուկրաինայի արևմուտքում, կովն, ամենայն հավանականությամբ, շոգից հոգնած, մտել է հանգստացողների լողավազան։ Տեսանյութը Ֆեյսբուքում հրապարակել է ականատես Ալեքսանդր Ստասյուկը։
Դատելով հոլովակից՝ ամեն ինչ զբոսաշրջիկների համար շատ արագ եւ անսպասելի է տեղի ունեցել։ Կենդանին մոտեցել է լողավազանի եզրին, ընտրել հարմար դիրք և ներս է թռել։ Այդ պահին այնտեղ երկու երեխա կար, սակայն նրանք չեն շտապել դուրս գալ։
Ստասյուկը գրում է, որ ամեն ինչ բարեհաջող է ավարտվել։ «Կովը դուրս եկավ աստիճաններով և գնաց քայլելու», — ասում է նա: