«Թալիբան» շարժումն այսօր վերահսկում Է Աֆղանստանի տարածքի մոտ 90 տոկոսը։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել Է Իրանի հեռուստառադիոհաղորդումների IRIB կորպորացիան:
Հեռուստաալիքի տեղեկատվության համաձայն՝ այսօրվա դրությամբ կառավարական զորքերը վերահսկում են միայն Քաբուլը եւ համանուն նահանգը: Ավելի վաղ թալիբները հայտարարել էին Աֆղանստանի հյուսիս-արեւմուտքում Բալխ նահանգի վարչական կենտրոնի՝ Մազարի Շարիֆ քաղաքի իրենց վերահսկողության տակ անցնելու մասին: