«Թալիբան» շարժման գրոհայինները երեկ հայտարարել են Աֆղանստանի գավառների վարչական կենտրոնը գրավելու մասին:
Ինչպես հաղորդում Է Ria.ru-ն՝ թալիբները հայտարարել են Աֆղանստանի հյուսիս-արեւմուտքում գտնվող Ֆարյաբ նահանգի վարչական կենտրոն Մեյմենե քաղաքի գրավման մասին: Նշվում է, որ գրոհայինները գրավել են կառավարական բանակի սպառազինությունը, զինվորները միացել են թալիբներին:
Ավելի վաղ թալիբները հայտնել էին Ասադաբադ, Գարդեզև Շարան քաղաքների գրավման մասին:
Գործակալությունը նշում է, որ Աֆղանստանում էսկալացիան տեղի է ունենում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցների զորքերի դուրսբերման ֆոնին:
Օգոստոսի սկզբին թալիբները գրավեցին Գիլմենդի նահանգի Լաշքարգախ քաղաքը, իսկ ամսվա կեսերին հայտարարեցին Ղազնի, Գերատ, Քանդարգար, Կունդուզ, Պակտիա նահանգների ու ևս 15 գլխավոր քաղաքներում վարչական կենտրոնների գրավման մասին: Աֆղանստանում 34 նահանգ կա, մարտերը շարունակվում են: Արևմտյան լրատվամիջոցները, վկայակոչելով ԱՄՆ հետախուզության իրենց աղբյուրներին, հայտնվել են, որ թալիբներն ամիսների ընթացքում կարող են արգելափակել Քաբուլը և նույնիսկ վերցնել իրենց հսկողության տակ: