Իսրայելը որոշում է կայացրել Լեհաստանից հետ կանչել Իսրայելի դեսպանին այն բանից հետո, երբ երկրի նախագահը ստորագրել է Հոլոքոստի ժամանակ տուժածների ունեցվածքի վերականգնման մասին օրենքը: Ինչպես հաղորդում է Ria.ru-ն՝ այս մասին ասվում է հրեական պետության ԱԳ նախարար Յաիր Լապիդի հայտարարության մեջ:
Նա հանձնարարել է Վարշավայում դեսպանատան ղեկավարին անհապաղ վերադառնալ Իսրայել՝ անժամկետ խորհրդակցությունների համար: Իսրայելի նոր դեսպանը, որը պետք է շուտով մեկներ Վարշավա, այս փուլում չի մեկնի Լեհաստան:
Նախարարը նշել է, որ, իր կարծիքով, Լեհաստանը վերածվել է հակաժողովրդավարական, ոչ լիբերալ երկրի, որը հարգանք չունի մարդկության պատմության մեծագույն ողբերգության հանդեպ: