Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին համաձայնել է հրաժարական տալ: Այս մասին հայտնում է Ria.ru-ի աղբյուրը:
«Նախագահը հավատարիմ է իր հրաժարականի պայմաններին», – ասել է աղբյուրը:
Ղանին ասել է, որ իշխանության փոխանցումը չի կարող իրականացվել, քանի դեռ հայտնի չէ իր իրավահաջորդը և խաղաղության ու ընտրությունների վերաբերյալ երկարաժամկետ համաձայնագիր չի կնքվել:
Ավելի վաղ թալիբները հայտնել էին Ասադաբադ, Գարդեզև Շարան քաղաքների գրավման մասին: Գործակալությունը նշում է, որ Աֆղանստանում էսկալացիան տեղի է ունենում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցների զորքերի դուրսբերման ֆոնին: Օգոստոսի սկզբին թալիբները գրավեցին Գիլմենդի նահանգի Լաշքարգախ քաղաքը, իսկ ամսվա կեսերին հայտարարեցին Ղազնի, Գերատ, Քանդարգար, Կունդուզ, Պակտիա նահանգների ու ևս 15 գլխավոր քաղաքներում վարչական կենտրոնների գրավման մասին: Այսօր թալիբները հասել էին մայրաքաղաք Քաբուլի արվարձաններ: Օրվա ընթացքում մի շարք երկրներ իրենց դեսպանատների անձնակազմերին Աֆղանստանից տարհանելու գործողություններ իրականացրեցին: