Քաբուլի օդանավակայանում հավաքվել են հազարավոր մարդիկ, որոնք ձգտում են հեռանալ «Թալիբանի» կողմից գրավված Աֆղանստանից: Առավոտից այնտեղ հրմշտոց է սկսվել, հայտնում են Al Jazeera-ն և Reuters-ը։
Ականատեսների խոսքով՝ օդանավակայանում զոհվել է առնվազն 5 մարդ, նրանց մարմինները տարել են մեքենայով։ Որոշ զրուցակիցներ պնդում են, որ այդ մարդիկ հրմշտոցի զոհ են դարձել, իսկ մյուսները թույլ են տալիս, որ նրանք կարող էին մահանալ օդանավակայանում հրաձգության հետևանքով: