Թուրքիան հրաժարվել է Քաբուլում օդանավակայանի կառավարումը ստանձնելու մտադրությունից։ Ինչպես հաղորդում Է ՏԱՍՍ-ը, այս մասին օգոստոսի 16-ին հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով թուրքական անվտանգության ուժերի աղբյուրները։
Գործակալության զրուցակիցներից մեկի խոսքով՝ «օդանավակայանի լիակատար քաոսի ֆոնին «թուրք զինվորականների կառավարումը վերցնելու գործընթացը» … «ինքնաբերաբար դադարել է»: Աղբյուրը հայտնել է, որ այն դեպքում, եթե «Թալիբան» շարժումը տեխնիկական օգնություն խնդրի, Թուրքիան կարող է օգնություն ցուցաբերել օդանավակայանի տեխնիկայի և անվտանգության ոլորտում:
Հունիսի 14-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան պատրաստ է Աֆղանստանում պահպանել ռազմական զորակազմը՝ ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերումից հետո ԱՄՆ-ի ֆինանսական աջակցության առկայության դեպքում: