ԱՄՆ ռազմաօդային ուժերի C-17 Globemaster III բեռնատարը 640 աֆղանցու է տարհանել Քաբուլից, հայտնում է Defense One-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ինքնաթիռը չէր պատրաստվում նման թվով մարդկանց տարհանել, սակայն աֆղանցի փախստականները չարտոնված մուտք են գործել օդանավակայան և ներխուժել օդանավ:
Անձնակազմը որոշել է չիջեցնել աֆղաններին:
«Մոտ 640 քաղաքացիական անձ է իջել ինքնաթիռից, երբ այն ժամանել է նպատակակետ»,- ասել է ամերիկյան ռազմական ներկայացուցիչը: