ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հեռանալուց հետո Աֆղանստանում ստեղծված իրադրությունը փլուզում է անվանել: Ria.ru-ն հայտնում է, որ Լավրովն իր ելույթում անդրադարձել է ՌԴ-ի և ԵՄ-ի համատեղ աշխատանքի հնարավորությանը։
«Աշխարհում շարունակվող բազմաթիվ տարածաշրջանային ճգնաժամերի և հակամարտությունների կարգավորմանն աջակցելու համատեղ աշխատանքը պահանջված է։ Եվ դա կրկին շատ վառ դրսևորվեց Աֆղանստանում իրավիճակի փլուզման ֆոնին, ինչը տեղի ունեցավ այնտեղից ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի շտապ հեռանալուց հետո»,- ասել է Լավրովը՝ առաջին անգամ մեկնաբանելով Աֆղանստանում ստեղծված իրավիճակը, որը ստեղծվել է այդ երկրում թալիբների իշխանության գալուց հետո։
Հիշեցնենք, որ «Թալիբան» շարժման գրոհայիններն օգոստոսի 15-ին առանց մարտի մտել են Քաբուլ և մի քանի ժամվա ընթացքում լիակատար վերահսկողության տակ վերցրել Աֆղանստանի մայրաքաղաքը։