Ամերիկացի երաժիշտ և գրականության Նոբելյան մրցանակակիր Բոբ Դիլանին մեղադրել են 1965 թվականին 12-ամյա աղջկա բռնաբարության մեջ, հաղորդում է The Guardian-ը:
Հայցում ասվում է, որ երգիչը «շահագործել է իր կարգավիճակը վստահությունը շահելու համար» և երեխայի հետ «հուզական կապ է հաստատել»: Նշվում է, որ վերջինս նրան մատակարարել է թմրանյութեր, ալկոհոլ և սեռական բնույթի բռնի գործողություններ կատարել: Հայցվորի անունը չի նշվում, սակայն հայտնի է, որ նա ապրում է Քոնեկտիկուտում։
Ենթադրյալ բռնության դեպքերը տեղի են ունեցել 1965թ. ապրիլին և մայիսին։ Կինը պնդում է, որ նման դրվագներ մի քանիսն են եղել, այդ թվում՝ դա տեղի է ունեցել հայտնի Նյու Յորքի «Չելսի» հյուրանոցում՝ երգչի բնակարանում։
Հայտարարության մեջ ասվում է, որ կինը երկար ժամանակ հաղթահարել է հուզական վիճակը, զգացել է անհանգստության և դեպրեսիայի դրվագներ, որոնք ազդել են նրա հետագա կյանքի վրա:
80-ամյա Բոբ Դիլանի ներկայացուցիչը The Guardian-ին հայտնել է, որ մեղադրանքները չեն համապատասխանում իրականությանը, և որ «երաժիշտը վճռականորեն կպաշտպանվի»:
Բոբ Դիլանը (իսկական անունը՝ Ռոբերտ Զիմմերման) գրականության Նոբելյան մրցանակի արժանացած միակ երաժիշտն է։ Դա նրան շնորհվել է 2016 թվականին «ամերիկյան մեծ երգարվեստի ավանդույթի շրջանակներում բանաստեղծական նոր արտահայտություններ ստեղծելու» համար: