Տուլայի քաղցրաբլիթը դարձել է արտակարգ իրավիճակների նախարարության մարզային գլխավոր վարչության պաշտոնական աշխատակից։ Այն կծառայի որպես հակահրդեհային կանխարգելման հրահանգիչ: Այս մասին հայտնում են վարչության մամուլի ծառայությունից։ Այժմ մամուլի հաղորդագրությունը ջնջվել է, սակայն այն պահպանվել է արխիվում։
Տուլայի քաղցրաբլիթին ԱԻՆ-ում աշխատանքի են ընդունել քվեարկության արդյունքում, որին մասնակցել են գերատեսչության աշխատակիցները: «Որոշումն ընդունվել է միաձայն, և Տուլայի քաղցրությունը դարձել է ոչ միայն սեղանի զարդը, այլեւ ամենաիսկական փրկարարը», — նշում է «Тульская пресса»-ն։