Վաշինգտոնում Կապիտոլիումի շրջանում մի քանի շենք են տարհանել, քանի որ Կոնգրեսի գրադարանի մոտ կայանված սև պիկապով տղամարդը ոստիկանությանը սպառնացել է, որ ռումբ ունի և կարող է պայթեցնել այն: Այս մասին հայտնում է AP-ն՝ վկայակոչելով ոստիկանության հայտարարությունը։
Մարդկանց տարհանել են սկսել այն բանից հետո, երբ ոստիկանները ահազանգ են ստացել այն մասին, որ պիկապը կարող է ականապատ լինել: Այնուհետև նրանք վարորդի ձեռքում նկատել են դետոնատորի նման մի առարկա, թեև հետո այդ պնդումները չեն հաստատվել։ Նրա հետ բանակցություններ են ընթանում։
Ոստիկանությունում հայտարարում են ռումբ պայթեցնելու սպառնալիքի շարունակական հետաքննության մասին։ Բաժանմունքի Թվիթերում ասվում է, որ հենց ոստիկանությունը տեղեկատվություն ունենա, որը կարելի է փոխանցել լրատվամիջոցներին, նրանք այն կհայտնեն լրագրողներին:
Ոստիկանության աղբյուրները NBC-ին պատմել են, որ վարորդը ոստիկաններին հաղորդում է գրում մագնիսանշանային տախտակի վրա, որն իր հետ է եղել: Մի քանի ոստիկաններ հեռուստաընկերությանը ասել են, որ մեքենայում ոչինչ չեն նկատել, ինչը հիշեցնում է պայթուցիկ սարք։
Կոնգրեսի որոշ աշխատակիցներ ասում էին, որ սկզբում իրենց խորհուրդ են տվել դուրս չգալ փողոց և թաքնվել աշխատասենյակներում։ AP-ն նշում է, որ այս շաբաթ խորհրդարանում կոնգրեսականներ չկան:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ոստիկանապետի ասել է՝ «մարդիկ անմիջապես տարհանվել են մոտակա շենքերից»։ Նշվում է, որ ԱՄՆ Կոնգրեսի վերին և ստորին պալատների օրենսդիրներն այժմ ամառային արձակուրդներին են: «Բայց որոշ շենքերում այդ տեղի, միևնույն է, մարդիկ են աշխատում», – հավելել է նա։