Կոնգրեսական Մարջորի Թեյլոր Գրինն առաջարկել է Կոնգրեսին երեք իմպիչմենթ հայտարարել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, այդ թվում ՝ Աֆղանստանի համար:
Ջորջիա նահանգից հանրապետականը հայտնել է, որ Կոնգրեսի քննարկմանն է ներկայացրել Բայդենին իշխանությունից հեռացնելու մասին բանաձևերի նախագծերը այն բանի համար, որ նա, իբր, 10 հազար ամերիկացու է թողել աֆղանական «Թալիբան» շարժման իշխանության ներքո, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Նա նաև պնդում է, որ նախագահը խախտել է ներգաղթի օրենսդրությունը՝ ԱՄՆ-ի հարավային սահմանին թույլ տալով ճգնաժամ։ Նրա խոսքերով՝ Բայդենը յուրացրել է իր օրենսդրական լիազորությունները հակառակ Գերագույն դատարանի՝ բնակարանային վարձակալների վտարման մորատորիումը երկարաձգելու դիրքորոշման։
«Ջո Բայդենի նախագահության յոթ կարճ ամիսների ընթացքում Ամերիկան կորցրել է ամբողջ աշխարհի հարգանքը։ Ապացույցներն ակնհայտ են, իսկ նրա գործողություններն այնքան աղաղակող են, որ նրան անհրաժեշտ է իմպիչմենտ հայտարարել»,- ասվում է Գրինի հայտարարության մեջ։
Նրա նախաձեռնությունը քիչ շանսեր ունի Կոնգրեսում հաջողության հասնելու համար, քանի որ երկու պալատները վերահսկում են Բայդենի դեմոկրատական կուսակցության համախոհները:
Գրինը մեկ անգամ չէ, որ ցնցել է հասարակությանը՝ առաջ քաշելով դավադրության բոլոր տեսությունները, կասկածի տակ դնելով կորոնավիրուսի վտանգը և դեմ արտահայտվելով հակահամաճարակային միջոցառումներին, ինչի համար նա բազմիցս արգելափակվել է Twitter-ի կողմից: Նա մի անգամ դիմակի ռեժիմը համեմատել է Հոլոքոստի սարսափների հետ, բայց հետո հետ վերցրել իր խոսքերը և ներողություն խնդրել: