«Թալիբան» շարժումը ազատ է արձակել 340 բանտարկյալների, որոնք պատիժ էին կրում Աֆղանստանի արևմուտքում գտնվող Ֆարահ նահանգում: Այս մասին ТАСС–ի փոխանցմամբ հայտնում է Pajhwok գործակալությունը՝ վկայակոչելով երկրի իրավապահ մարմիններին։
Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ ազատ արձակված բանտարկյալները դատապարտվել են երկրի անվտանգության սպառնալիքի հետ կապված հանցագործությունների համար: