«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը դիմել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ աֆղանցի լրագրողներին տարհանելու հատուկ ծրագիր մշակելու խնդրանքով: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին ասվում է կազմակերպության հայտարարության մեջ:
Փաստաթղթի հեղինակների կարծիքով՝ Աֆղանստանից լրագրողների հետ հավասար պետք է տարհանել նաև Մարդու իրավունքների պաշտպաններին, ճշտում են փաստաթղթի հեղինակները: Ինչպես հայտնել Է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության ղեկավար Քրիստոֆ Դելուարը, կազմակերպությունը բազմաթիվ խնդրանքներ է ստանում շտապ տարհանման վերաբերյալ: Միջազգային լրագրողական կազմակերպությունը Բայդենից պահանջել է նաև, որպեսզի օգնության նման միջոցներ ապահովելու նպատակով նա «ավելի հետաձգի Աֆղանստանում ԱՄՆ զորքերի տեղակայման ավարտը»: