ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր թուրք գործընկերոջ՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսզրույցի ընթացքում քննարկել է Աֆղանստանում ստեղծված իրավիճակը՝ հատուկ կերպով ընդգծելով այդ երկրում կայունության և քաղաքացիական խաղաղության հաստատումը։ Շեշտադրվել է նաև ահաբեկչության և թմրանյութերի վաճառքի դեմ պայքարի վերաբերյալ որոշման առաջնայնության վրա։
Այս մասին հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից։
«Մանրամասն քննարկվել Է Աֆղանստանի շուրջ ստեղծված իրավիճակը։ Կարևորվել է երկրում կայունության եւ քաղաքացիական խաղաղության ապահովումը, կարգուկանոնի և օրինականության խիստ պահպանումը: Շեշտադրվել է ահաբեկչության և թմրավաճառության դեմ պայքարի խնդիրների առաջնահերթ բնույթը։ Նախագահները պայմանավորվել են ամրապնդել երկկողմանի համակարգումն աֆղանական թեմատիկայի հարցում», – ասված է հաղորդագրության մեջ:
Պուտինը և Էրդողանը քննարկել են նաև էներգետիկ ոլորտում երկրների միջև համագործակցությունը։ «Անդրադարձ է կատարվել առեւտրատնտեսական համագործակցությանը, առաջին հերթին՝ էներգետիկայի ոլորտում»,-ասված է հաղորդագրության մեջ:
Բացի այդ, զրուցակիցները պայմանավորվել են հետագա անձնական շփումների մասին, հավելել են Կրեմլի մամուլի ծառայությունից։: