«Թալիբան» արմատական շարժման ներկայացուցիչները մտադիր են աջակցել Քաբուլի օդանավակայանում ստեղծված իրավիճակի բարելավմանը և աշխատել Աֆղանստանից օդանավակայանի տարածք դուրս գալ ցանկացող քաղաքացիների անարգել անցումը ապահովելու ուղղությամբ: Այս մասին կիրակի հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով «Թալիբան» խմբավորման ներկայացուցչին։
Գործակալության տվյալներով՝ թալիբները նպատակ ունեն նպաստել օդանավակայանի շուրջ իրադրության կարգավորմանը հաջորդ 32 ժամվա ընթացքում:
Ներկայումս Քաբուլի օդանավակայանում բարդ իրավիճակ է ստեղծվել։ Օդանավականի շուրջօրյա աշխատանքն ապահովում են ՆԱՏՕ-ի պետությունների շուրջ 800 քաղաքացիական ներկայացուցիչներ, զինվորականներ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից և Թուրքիայից: ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ երկրից հեռանում են հազարավոր մարդիկ։ Օդանավակայանում տեղակայված թռիչքուղու վրա բազմությունը ցրելու համար զինվորականները ստիպված են եղել արցունքաբեր գազ կիրառել։