«Թալիբան» շարժումը չորս ժամ է տվել Աֆղանստանի Փանջշեր նահանգի դիմադրության ջոկատներին, որպեսզի այդ տարածաշրջանը փոխանցի շարժման վերահսկողության տակ: Այս մասին հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը։
Նշվում է, որ թալիբների ջոկատները լիակատար պատրաստության մեջ են, որպեսզի ձեռնամուխ լինեն այդ նահանգի գրավման գործողությանը: Ավելի ուշ շարժումը հայտարարել է Փանջշերը գրավելու համար հարյուրավոր մարտիկներ ուղարկելու մասին: Թալիբների հայտարարության մեջ նշվում է, որ տեղական իշխանությունները հրաժարվել են տարածաշրջանի վերահսկողությունը խաղաղ ճանապարհով փոխանցել:
Իր հերթին թալիբների դիմադրության ջոկատների առաջնորդ Ահմադ Մասուդը, որը Աֆղանստանի տաջիկական համայնքի երբեմնի ազդեցիկ առաջնորդ Ահմադ Շահ Մասուդի որդին է, հայտարարել է, որ Աֆղանստանի մի քանի նահանգներից բաղկացած կառավարական զորքերը կենտրոնացած են Փանջշերում: Նրա խոսքով՝ նահանգում ուժերը պատրաստ են դիմադրության, եթե թալիբները փորձեն գրավել Փանջշերը։