Ռուսաստանը Ղրիմի վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշումը բացարձակապես սխալ է համարում, Մոսկվան պատրաստ է շարունակել գործընկերներին բացատրել գերծերի իրական վիճակը: Այս մասին ասել է Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը. գրում է ՏԱՍՍ-ը։
«Մենք չենք ընդունում մեր թուրք գործընկերների նման դիրքորոշումը, կարծում ենք, որ դա բոլորովին սխալ է: Եվ մենք պատրաստ ենք՝ բացատրելու մեր թուրք գործընկերներին, ինչպես և այլ երկրներին, գործերի իրական դրությունը՝ կապված ռուսական այդ շրջանի հետ»,- ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով «Ղրիմի հարթակ» քննարկումներում թուրքական պատվիրակության ելույթը:
Նա նշել է, որ ռուս-թուրքական հարաբերություններն ընդհանուր առմամբ կրում են գործընկերային բնույթ։
Ըստ Պեսկովի՝ Ղրիմի թեման էական տարաձայնությունների ոլորտներից է։