Աֆղանստանում թալիբների իշխանության գալը դե ֆակտո ավարտված գործընթաց է: Այս մասին, ինչպես հաղորդել է TACC-ը, հինգշաբթի լրագրողներին ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Նա նշել է, որ Ռուսաստանը դեռ չի ճանաչել թալիբների իշխանությունը և շատ ուշադիր հետևում է իրավիճակի զարգացմանը:
«Մենք կարծում ենք, որ թալիբների գերակայությունն Աֆղանստանում, այսինքն՝ թալիբների փաստացի իշխանության գալը և թալիբների վերահսկողությունն Աֆղանստանի տարածքի մեծ մասի վրա, դե ֆակտո ավարտված գործընթաց է»,- ասել է Պեսկովը։
Պեսկովն ասաց, որ Ռուսաստանի դիրքորոշումն աֆղանացիների թվի վերաբերյալ, որոնց երկիրը պատրաստ է ընդունել, դեռ ձևակերպված չէ, աշխատանքներ են ընթանում միգրացիոն իշխանությունների և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության գծով:
«Այս հարցի վերաբերյալ ձևակերպված դիրքորոշում չկա»,- ասել է Կրեմլի խոսնակը:
«Այժմ աշխատանքներ են տարվում ինչպես միգրացիոն իշխանությունների, այնպես էլ արտաքին գործերի նախարարության գծի վրա»: