Քաբուլից տարհանման ժամանակ ինքնաթիռում աղջիկ է ծնվել։ Աղջկան ի պատիվ ինքնաթիռի՝ անվանակոչել են Ռիչ։ Այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի գլխավոր հրամանատար, ԱՄՆ ՌՕՈՒ գեներալ Թոդ Ուոլթերսը: Նրա խոսքը մեջբերում Է CNN-ը։
Ուոլթերսը պատմել է․ «Ես որպես ԱՄՆ ՌՕՈՒ-ի օդաչու երազում եմ տեսնել, թե ինչպես է Ռիչ անունով երեխան, ով կմեծանա, կստանա ԱՄՆ-ի քաղաքացիություն և կդառնա ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի օդաչու», — ասել է Ուոլթերսը։
Ռիչը լույս աշխարհ է եկել օգոստոսի 21-ին։ Նրա մոր մոտ ծնդդաբերությունն սկսվել են դեռեւս օդում, երեխան ծնվել է C-17 բեռնատար խցիկում վայրէջք կատարելուց մի քանի րոպե անց:
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության տվյալներով ՝ Աֆղանստանից տարհանման չվերթների ժամանակ առնվազն երեք երեխա է ծնվել: