Չելյաբինսկի օդանավակայանում ինքնաթիռը բախվել է թռչունի հետ, սակայն շարունակել է իր չվերթը Մոսկվա, РИА Новости-ի փոխանցմամբ՝ հայտնել է Ուրալի տրանսպորտային դատախազությունը:
«Ուրբաթ օրը՝ ժամը 07.29-ին, Չելյաբինսկի «Բալանդինո» օդանավակայանում «Аэрофлот» ավիաընկերության Չելյաբինսկ-Մոսկվա («Շերեմետեւո») չվերթն իրականացնող օդանավի թռիչքի ժամանակ տեղի է ունեցել օդանավի բախումը թռչնի հետ։ Օդանավի հրամանատարը որոշում է ընդունել հետագայում Մոսկվա քաղաքի օդանավակայան ուղևորվելու մասին», – ասված է հաղորդագրության մեջ:
Չելյաբինսկի տրանսպորտային դատախազության կողմից իրականացվում է թռիչքների անվտանգության ոլորտում օրենսդրության կատարման ստուգում, նշվում է հաղորդագրության մեջ: