ԱՄՆ-ի զինվորականները հատուկ գործողություն են իրականացրել Աֆղանստանում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության ճյուղ հանդիսացող «Իսլամական պետություն» խմբավորման զինյալի դեմ, որը զբաղվում էր հարձակումների կազմակերպմամբ: Այս մասին հաղորդում է Reuters-ը: Նախնական գնահատման համաձայն՝ խմբավորումը ոչնչացվել է, ասված է ԱՄՆ-ի զինված ուժերի կենտրոնական հրամանատարության ներկայացուցիչ Ուիլյամ Ուրբան՝ ուրբաթ օրը տարածված գրավոր հայտարարության մեջ:
«ԱՄՆ-ի ռազմական ուժերն այսօր հեռահար հակաահաբեկչական գործողություն են իրականացրել Խորասանում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կազմակերպչի դեմ»,- հայտնել է Ուրբանը:
«Հարվածը հասցվել է Աֆղանստանի Նանգարհար նահանգում անօդաչու թռչող սարքի օգնությամբ։ Ըստ նախնական գնահատականների՝ մենք ոչնչացրել ենք թիրախը. մեզ հայտնի չէ քաղաքացիական բնակչության շրջանում սպանվածների և վիրավորների մասին»,- հավելել է նա։