ԱՊՀ երկրներից շուրջ 200 մարդ է արտաքսվել Մոսկվայից իրավակարգի խախտման համար, իսկ 17,5 հազար մարդու արգելվել է մուտք գործել երկիր: Այս մասին հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինն իր անձնական բլոգում։
«Վերջին շրջանում մի քանի լուրջ իրավախախտումներ, զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել։ Այդպես չի լինի։ Նման հյուրերին մենք ուրախ չենք։ Հետևաբար, ոստիկանությունը վերջին ամիսներին խիստ ստուգումներ է իրականացնում։ Հարուցվել է 800 քրեական գործ, արտաքսվել է մոտ 200 մարդ, 17,5 հազար մարդու արգելված է մուտք գործել երկիր»,- հայտնել է Մոսկվայի քաղաքապետը։