Աֆղանստանում տեղի ունեցող իրադարձությունները ցույց տվեցին, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը ճիշտ ուղղությամբ է զարգանում, ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
Ըստ ՏԱՍՍ-ի՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարը շեշտել է, որ ՀԱՊԿ-ի անդամ երկրներ Տաջիկստանի, Ղրղզստանի և Ղազախստանի զինված ուժերի վերազինման ծրագիրը շարունակվելու է:
Վերջինս հավելել է, որ Աֆղանստանում ստեղծված իրավիճակը հղի է գրոհայինների՝ ՀԱՊԿ երկրներ ներթափանցելու վտանգով:
Նրա խոսքով՝ վտանգ է ներկայացնում նաև թմրաշրջանառությունը: