Կորոնավիրուսով հիվանդացած յուրաքանչյուր երկրորդի մոտ պահպանվում է առնվազն մեկ բարդություն՝ նույնիսկ ֆորմալ առողջանալուց մեկ տարի անց, պարզել են չինացի գիտնականները, գրում է Forbes-ը:
Կորոնավիրուսով հիվանդացածների 49 տոկոսի մոտ հիվանդության սկսվելուց 12 ամիս անց պահպանվում է մեկ կամ մի քանի երկարաժամկետ բարդություններ, ասված է The Lancet բժշկական հանդեսում հրապարակված հետազոտության արդյունքների մեջ:
Չինաստանի գիտնականների խումբը պարզել է, որ հետվարակային ախտանշաններով տառապող մարդկանց ընդհանուր տոկոսը ժամանակի ընթացքում նվազում է՝ վարակվելուց վեց ամիս անց 68 տոկոսից հասնելով 1 տարվա ընթացքում՝ 49 տոկոսի: