Շվեյցարիայում ամռանը կովերին սովորաբար ուղարկում են բարձրլեռնային, մերձալպյան և ալպյան մարգագետիններ և վերադարձնում են աշնանը: Առողջ և ծանրաբեռնվածությանը դիմացող անասունները, սովորաբար, իջնում են ինքնուրույն։ Իսկ տուժածներին ու հիվանդ կովերին տեղափոխում են ուղղաթիռներով, քանի որ որոշ արոտավայրեր հնարավոր չէ հասնել տրանսպորտի այլ տեսակներով։
Նման պահերից մեկը Կլաուզեն բարձրլեռնային լեռնանցքում (ծովի մակարդակից գրեթե 2 հազար մետր բարձրության վրա) լուսանկարահանել է Reuters-ի լուսանկարիչ Արնդ Վիգմանը: Հազարավոր կովերից ստիպված են եղել տեղափոխել 10-ին։