ԱՄՆ-ը, հեռանալով թալիբների կողմից գրավված Աֆղանստանից, այնտեղ 85 մլրդ դոլարի սպառազինություն և ռազմական սարքավորումներ է թողնում: Այս մասին Twitter-ում գրել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփ կրտսերի որդին:
«Ապագայի համար։.. «Թալիբանի» ահաբեկիչներին 85 մլրդ դոլարի ռազմական սարքավորումներ են թողել: Դա նշանակում է, որ յուրաքանչյուր ամերիկացի տղամարդ, կին, երեխա ահաբեկչական գործում ներդրում է կատարել մոտավորապես 265 դոլարով՝ ելնելով նրանից, որ ԱՄՆ-ում բնակվում է շուրջ 320 մլն մարդ: Շատ լավ աշխատեցիք, դեմոկրատներ»,- գրել է Թրամփ կրտսերը՝ հղում անելով ԱՄՆ Հաշվիչ պալատին, որտեղ նշված է կոնկրետ սպառազինության և սարքավորումների քանակը։