Թուրքիան չի կարող Աֆղանստանից նոր փախստականներ ընդունել: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն իր գերմանացի գործընկեր Հայկո Մասի հետ բանակցություններից հետո, գրում է Deutsche Welle-ն:
«Մենք բավականաչափ կատարել ենք մեր բարոյական և մարդասիրական պարտավորությունները միգրացիայի հարցերում»,- ընդգծել է Չավուշօղլուն Ստամբուլում Գերմանիայի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսում:
«Փախստականների լրացուցիչ բեռը մեր վրա վերցնելու մասին խոսք լինել չի կարող»,- ասել է նա: