Պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն գերազանցել է ազգային հավաքականում խփած ամենաշատ գոլերի համաշխարհային ռեկորդը: Այս մասին հայտնում է ՈՒԵՖԱ-ն:
Ինչպես տեղեկանում ենք «Спорт-Экспресс»-ից, սեպտեմբերի 1-ին՝ 2022 թ․ Աշխարհի առաջնության ընտրական խաղում, մարզիկը երկու գոլ է խփել Իռլանդիայի հավաքականի կազմում, ինչն օգնել է Պորտուգալիային հաղթել 2:1 հաշվով: Այս գոլերը Ռոնալդուի համար 110-րդն ու 111-րդն էին ազգային հավաքականների մակարդակով: