Սեպտեմբերի 5-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Աշխարհի 2022 թ. առաջնության ընտրական փուլի J խմբի 5-րդ մրցափուլի հանդիպումը՝ Շտուտգարտում մրցելով Գերմանիայի ընտրանու հետ: ՀՖՖ ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ խաղը կայանալու է Երևանի ժամանակով 22։45-ին։ Ինչպես տեղեկանում ենք ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունից, հանդիպումը կսպասարկեն շոտլանդացի մրցավարները։
Գլխավոր մրցավար է նշանակվել 42-ամյա Ուիլյամ Կոլամը: Եզրային մրցավարների պարտականությունները կկատարեն Ֆրանսիս Քոնորը և Դևիդ Մաքգաչին: