Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, Կազանում տեղի կունենա ԱՊՀ երկրների պատմության մեջ առաջին խաղերի բացման արարողությունը: Այս մասին հայտնում է խաղերի կազմկոմիտեն։ Խաղերի բացման արարողությանը Հայաստանից կմասնակցի 30 մարդ։ Ազգային թիմը ներկայացված է 56 մարզիկներով, որոնք մրցելու են 11 մարզաձևերում:
Ընդհանուր առմամբ, խաղերին կմասնակցեն 14-23 տարեկան 1 139 մարզիկներ ԱՊՀ 9 երկրներից (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Մոլդովա, Ռուսաստան, Տաջիկստան, Ուզբեկստան): Խաղերի ծրագրում ընդգրկված են 16 մարզաձևեր, որոնցում խաղարկվելու է 182 հավաքածու:
Խաղերը կտ7են մինչև սեպտեմբերի 11-ը։ Մրցումներին կմասնակցեն ավելի քան 400 մրցավարներ, ինչպես նաև 1 074 կամավորներ: Մրցումներն անցկացվելու են 16 մարզաձևերով՝ բադմինտոն, բասկետբոլ 3×3, բռնցքամարտ, ըմբշամարտ, ձյուդո, կարատե, սեղանի թենիս, հրաձգություն, սամբո, սպորտային ըմբշամարտ, ստենդային հրաձգություն, թաիլանդական բռնցքամարտ, պարային սպորտ, ֆուտզալ և գեղարվեստական մարմնամարզություն: