ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը «Թալիբան» շարժման ներկայացուցիչներին համարում է անխուսափելի զրուցակիցներ և հանդես է գալիս Աֆղանստանում Եվրամիության ներկայության ապահովման օգտին:
«Մենք պետք է շփվենք թալիբների հետ ։ .. Խոսքը նրանց կառավարության ճանաչման կամ նրանց աշխարհայացքի ընդունման մասին չէ ։ .. Մենք պետք է ապահովենք ներկայություն Քաբուլում», – «Риа новости»-ի փոխանցմամբ՝ Բորելի խոսքը մեջբերում է Journal du Dimanche պարբերականը։
ԵՄ դիվանագիտության ղեկավարի խոսքով՝ այդ երկրում ներկայությունն անհրաժեշտ է, որպեսզի Եվրամիությունը հետ չմղի մյուս տերություններին։ Բորելը նշել է, որ շարժման հետ երկխոսության մակարդակը կախված կլինի Եվրամիության պայմաններին թալիբների ընկալունակությունից: «ԵՄ-ն չորս անգամ կավելացնի հումանիտար օգնությունը։ Տնտեսական օգնության վերսկսումը կապված կլինի … հարգելով մարդու իրավունքները, մասնավորապես՝ կանանց իրավունքները», – հավելել է ԵՄ դիվանագիտության ղեկավարը։