Աֆղանստանի քաղաքացին Բեռլինում դանակով հարձակվել է երկու մարդու վրա՝ ծանր վնասվածքներ հասցնելով նրանց, հարձակվողը ձերբակալվել է։ «РИА новости»-ի փոխանցմամբ՝ այս մասին կիրակի օրը հաղորդել է քաղաքային ոստիկանությունը:
2016 թվականից Գերմանիայում բնակվող աֆղանցին հարձակվել է 58-ամյա մի կնոջ վրա, որը այգու աշխատանքներով էր զբաղվում, քանի որ «նրան, ենթադրաբար, դուր չի եկել, որ նա աշխատում է՝ կին լինելով»: Այնուհետև նա հարձակվել է 66-ամյա տղամարդու վրա, ով օգնության է եկել կնոջը։ Երկու տուժածներն էլ պարանոցի վնասվածքներ են ստացել, նրանք վիրահատվել են և գտնվում են հիվանդանոցում:
Կասկածյալը ձերբակալվել է տեղում, ոստիկանությունը նախաքննության արդյունքներով ենթադրում է, որ հանցագործության մեջ իր դերը կարող էր հոգեկան հիվանդություն խաղալ: Դատախազությունը և քրեական ոստիկանության պետանվտանգության բաժինը հետաքննում են հանցագործության մանրամասները և միջադեպի դրդապատճառները, այդ թվում ՝ «իսլամիստական մոտիվացված հարձակման» հնարավորությունը: