Գվինեայում զինվորականները սեպտեմբերի 5-ին խռովություն են կազմակերպել։ Ապստամբների առաջնորդ, գնդապետ Մամադի Դումբույան հայտարարել է, որ երկրի նախագահ Ալֆա Կոնդեն ձերբակալվել է: Գվինեայում իրավիճակի մասին գլխավոր նորությունները ներկայացնում է ТАСС-ը։
- Agence France-Presse-ը հաղորդել Է, որ Կոնակրի կառավարական թաղամասում սեպտեմբերի 5-ին ինքնաձիգից ինտենսիվ կրակոցներ են հնչել: Փողոց են դուրս եկել բազմաթիվ զինվորականներ։ Նրանք կոչ են արել անցորդներին անմիջապես վերադառնալ իրենց տները և չլքել դրանք։
- Զինվորականները հյուսիսարևելյան ուղղությունից արգելափակել են ավտոմոբիլային ճանապարհներովմուտքը երկրի մայրաքաղաք Կոնակրի:
Ավելի ուշ նրանք հայտարարել են երկրում Սահմանադրության գործողության դադարեցման և խորհրդարանի լուծարման մասին։ - Դումբույան կարգադրել է փակել Գվինեայի արտաքին սահմանները և զինծառայողներին կոչ է արել մնալ զորանոցներում:
Ապստամբների առաջնորդը հայտնել է, որ զբաղեցրել է համախմբման և զարգացման ազգային կոմիտեի ղեկավարի պաշտոնը: Նրա խոսքով ՝ կոմիտեի նպատակը երկրի բոլոր քաղաքացիների միավորումն է՝ պետության առջև ծառացած խնդիրները լուծելու համար։ - Գվինեայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ գվարդիան հետ է մղել հատուկջոկատայինների հարձակումը նախագահական պալատի վրա: Սակայն գերատեսչությունը ոչինչ չի հայտնել երկրի նախագահի գտնվելու վայրի մասին։
- Գվինեայում ՌԴ դեսպանատան ներկայացուցիչը հայտարարել է, որ «դիվանագիտական առաքելությունում ամեն ինչ կարգին է»: Սակայն երկրում գտնվող ռուսաստանցիներին կոչ են արել զգուշություն ցուցաբերել։