«Թալիբան» շարժման ներկայացուցիչ Բիլալ Քարիմին հայտարարել է, որ շարժման գրոհայինները մտել են Բազարակ քաղաք, որը Փանջշերի նահանգի վարչական կենտրոնն է, որտեղ գործում են թալիբների դիմադրության ուժերը: Այս մասին հայտնում է Reuters-ը։
Քարիմիի խոսքով՝ ընդդիմության ուժերը բազմաթիվ կորուստներ են կրել, թալիբները գերեվարել են մեծ թվով մարդկանց, ինչպես նաև առգրավել ավտոմեքենաներ, զենք և զինամթերք: Թալիբների ներկայացուցիչը նշել է, որ Բազարակում մարտական գործողություններ են ընթանում:
Ավելի վաղ ТАСС գործակալությունը, հղում անելով AfghanUrdu-ին, հայտնել էր, որ թալիբները երեք ուղղություններից հարձակում են իրականացնում Փանջշերի մայրաքաղաքի վրա: Թալիբները հայտարարել էին, որ արդեն վերահսկում են նահանգի յոթ շրջաններից չորսը՝ Հենջ, Փարիյան, Շոթլ և Աննաբա: