Աֆղանստանի փրկության բարձրագույն խորհրդի ղեկավար, «Թալիբանի» նախկին դաշտային հրամանատար Մոհամմադ Աքբար Աղան հայտարարել է, որ շարժումը շահագրգռված է Ռուսաստանի, Իրանի և Պակիստանի հետ հարաբերությունների կարգավորմամբ:
«Մենք պետք է Մոսկվայի հետ լայն հարաբերություններ կառուցենք, քանի որ դա բխում է թե՛ թալիբների, թե՛ ՌԴ-ի շահերից», – ասել է նա ТАСС-ի հետ զրույցում։
Նրա խոսքով՝ Իրանն ու Պակիստանը այն երկրներն են, որոնց հետ պետք է նաև հարաբերություններ հաստատել։ «Մենք պետք ենք նրանց, և նրանք պետք են մեզ», – հայտարարել է Մոհամմադ Աքբար Աղուն:
Հիշեցնենք, որ «Թալիբան» շարժման գրոհայիններն առանց մարտի Քաբուլ են մտել օգոստոսի 15-ին, Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին վայր է դրել իր լիազորությունները և լքել երկիրը: