Վիրջինիայի Լեքսինգթոնի ինստիտուտի փոխնախագահ և Պենտագոնի նախկին պաշտոնյա Դանիել Գուրեն ՆԱՏՕ-ին կոչ է արել զորքեր տեղակայել Լեհաստանում՝ անհրաժեշտության դեպքում Ռուսաստանի կողմից ռազմական սպառնալիքին ժամանակին արձագանքելու համար: Այս մասին, gazeta.ru-ի փոխանցմամբ, նա ասել է 19fortyfive պորտալին տված հարցազրույցում:
Նրա խոսքով՝ Մոսկվան պատրաստվում է դաշինքի վրա «համազգային» հարձակման: Գուրեն ընդգծել է, որ վերջերս ռուսական կողմը հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արևմուտքում 20 նոր զորամասի ստեղծման մասին, իսկ առաջիկա շաբաթվա ընթացքում Բելառուսի հետ համատեղ զորավարժություններ կլինեն («Արևմուտք -2021»), որոնք, նախկին զինվորականի կարծիքով, չեն տարբերվում Ուկրաինայի, Լեհաստանի և Բալթյան երկրների վրա հարձակման համար ուժերի տեղակայումից:
Գուրեն նշել է, որ Ռուսաստանի ներկայիս ռազմական ներուժի դեպքում ՆԱՏՕ-ն կարող է ժամանակ չունենալ մոբիլիզացիայի և զորքերն արևելյան թևի պաշտպանությանն ուղղելու համար: Փորձագետը կոչ է անում Հյուսիսատլանտյան դաշինքին ուշադրություն դարձնել Եվրոպական քաղաքականության վերլուծության կենտրոնի (CEPA) փորձագետների հոդվածին, որը չորս քայլ է առաջարկում Արևելյան Եվրոպայում ավելի համահունչ քաղաքականության համար՝ ՆԱՏՕ -ի կողմից Սև ծովի տարածաշրջանի ռազմավարական նշանակության ճանաչում, իրավիճակային իրազեկվածության բարձրացում, հնարավոր սադրանքներին ի պատասխան՝ քաղաքական և ռազմական արագ քայլեր ձեռնարկելու պատրաստակամություն, տարածաշրջանում ՆԱՏՕ -ի գործընկերներին, մասնավորապես ՝ Ուկրաինային և Վրաստանին աջակցության տրամադրում:
Ավելի վաղ էլ Ճապոնիայի բնակիչներն էին կոչ արել պատերազմ սկսել Ռուսաստանի դեմ Կուրիլները վերադարձնելու համար: