Երկուշաբթի առավոտյան՝ 3:25-ին, պաղեստինցի 6 բանտարկյալներ փախել են Ալ-Ջալբուահ բանտից՝ Սիոնիստական ռեժիմի ամենաանվտանգ բանտերից մեկից, և միայն կես ժամ անց են բանտապահները հասկացել, որ փախուստ է եղել: Նրանց հաջողվել է փախչել իրենց փորած թունելով:
Փախուստի դիմած բանտարկյալները պատիժ էին կրում ահաբեկչական հոդվածներով և երկարաժամկետ կալանավորված էին։ Փախածներից մեկը Ալ-Աքսա նահատակների բրիգադի նախկին առաջնորդ Ջաքարիա Զբեյդին է: Նա դատապարտվել էր ազատազրկման 2019 թվականին՝ Սամարիայում քաղաքացիական ավտոբուսների վրա կրակելու համար:
Ոստիկանական մեծ ուժեր են տարածքն ուսումնասիրել են՝ օգտագործելով նաև ուղղաթիռներ և անօդաչու թռչող սարքեր: