Մուհամմադ Հասան Ախունդը դարձել է Աֆղանստանի վարչապետ․ այս մասին հայտնել է Al Jazeera-ն, փոխանցում է Gazeta-ն։
Աբդուլ Հանի Բարադարը կլինի վարչապետի տեղակալը՝ փոխվարչապետը։ Հեռուստաալիքի հաղորդմամբ՝ շատ պաշտոններ դեռ զբաղեցված չեն։ Կառավարության այս կազմը ժամանակավոր է, նշում են թալիբները: Հիդայատուլլա Բադրին ֆինասների նախարարն է, Ալլահ Մունիրը` կրթության նախարարը, արդարադատության նախարարը` Աբդուլ Հաքիմ Շեթին, իսկ Սիրաջուդդին Հաքանին կզբաղեցնի արտաքին գործերի նախարարի պաշտոնը: Մուհամմադ Յակուբ Մուջահիդն կդառնա պաշտպանության նախարարի պաշտոնակատար:
Թալիբները նաև, կենտրոնական բանկի, հետախուզության ծառայության ղեկավարներ և այլ պաշտոնյաների են նշանակել: