ՌԴ ԱԻՆ ղեկավար Եվգենի Զինիչևը զոհվել է՝ փրկելով մարդկանց զորավարժությունների ժամանակ, «Интерфакс»-ին հայտնել են ՌԴ ԱԻՆ-ից:
«Ցավով հայտնում ենք, որ Արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավար Եվգենի Զինիչևը զոհվել է ծառայողական պարտականությունները կատարելիս։ Դեպքը տեղի է ունեցել Նորիլսկում, միջգերատեսչական վարժանքներին՝ մարդու կյանք փրկելու ժամանակ»,- նշված է հայտարարության մեջ։
Զինիչևը նախարարի պաշտոնը զբաղեցրել է 2018 թվականից։ Նա 55 տարեկան էր։