Հռոմի Ֆրանցիսկոս պապի անունից 15 հազար պաղպաղակ է ուղարկվել Իտալիայի երկու բանտ: Այդկերպ պոնտիֆիկոսը ցանկացել է օգնել բանտարկյալներին հաղթահարել գրեթե 45 տարվա մեջ ամենաշոգ ամառը: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ մեջբերելով Վատիկանի բարեգործական գրասենյակի զեկույցը:
Նշվում է, որ պապական առաքելական գթության պատասխանատու, լեհ կարդինալ Կոնրադ Կրաևսկու օգնականները պաղպաղակ են հասցրել Ռեջինա Կոելիի բանտ և Հռոմի Ռեբիբիա համալիր: Նրանք նաև անօթևանների և ապաստարանների բնակիչների փոքր խմբեր են տարել ծով և Կաստել Գանդոլֆո լիճ ու կերակրել նրանց պիցցայանոցներում:
Օգոստոսին Սիցիլիայում գրանցվել է Եվրոպայում 1977-ից ի վեր ամենաբարձր ջերմաստիճանը՝ 48,8 աստիճան: Երկրի 15 քաղաքներում, այդ թվում ՝ Հռոմում, հայտարարվել է եղանակային վտանգավորության ամենաբարձր՝ կարմիր մակարդակ: