Չեչնիայում հանրապետության ղեկավարի՝ Ռամզան Քադիրովի, նրա հոր՝ Ահմադ Հաջիի և մոր՝ Այմանիի լավագույն լուսանկարի համար մրցույթ է հայտարարվել: Այս մասին, tjournal.ru-ի փոխանցմամբ, հայտնել է Չեչնիայի խորհրդարանի նախագահ Մահոմեդ Դաուդովը:
Դաուդովը պարզաբանել է, որ մրցույթը հայտարարվել է «հանրապետությունից դուրս բնակվող չեչենների բազմաթիվ դիմումների կապակցությամբ»:
«Մրցույթը նպատակ ունի ամրապնդել նրանց գիտելիքները հայրենի երկրի պատմության մասին և պահպանել մշակութային կապերը հայրենիքի հետ»,-ասել է Դաուդովը։
Յուրաքանչյուր անվանակարգում հաղթողները կվճարվեն 500․000-ական ռուբլի: Աշխատանքներն ընդունվում են մինչև հոկտեմբերի 5 -ը: