Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Կրասնոյարսկի երկրամասում ողբերգական դեպք է տեղի ունեցել։ 55 տարեկանում մահացել է ՌԴ ԱԻՆ-ի ղեկավար, բանակի գեներալ Եվգենի Զինիչևը՝ հայտնի կինոռեժիսոր Ալեքսանդր Մելնիկի հետ միասին, որին նա փորձել է փրկել: Այն մասին, թե ինչ է տեղի ունեցել Արկտիկայում միջգերատեսչական զորավարժություններին, մանրամասներ է ներկայացրել «РИА Новости» – ն:
Ամեն ինչ տեղի է ունեցել հանկարծակի. ԱԻՆ-ի տվյալներով՝ կինոռեժիսոր Ալեքսանդր Մելնիկն այցելել է վարժանքների վայր՝ Արկտիկայի և Հյուսիսային ծովային ճանապարհի զարգացմանը նվիրված նոր ֆիլմի համար վայրեր ընտրելու համար: Զինիչ7ը կինոռեժիսորի կողքին է եղել, երբ վերջինս ժայռից ընկել էր ջուրը։
Նախարարը ցատկել է նրա հետևից։ Տուժածներին ծանր վնասվածքներով ուղղաթիռով տեղափոխել են հիվանդանոց։ Սակայն Զինիչևն ու կինոռեժիսորը մահացել են մինչև վայրէջքը։