13 մարդ է տուժել, նրանցից 7-ը հոսպիտալացվել են մերձմոսկովյան Նոգինսկի 9 հարկանի շենքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, «Интерфакс» – ին հայտնել է իր իրազեկ աղբյուրը:
«Ընդհանուր առմամբ տուժել է 13 մարդ, նրանցից 2-ը երեխաներ են, ևս 7-ը օգնության են դիմել սթրեսային վիճակով պայմանավորված։ Վեց մարդ հոսպիտալացվել է»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Ավելի վաղ հաղորդվել էր Նոգինսկում գտնվող պանելային 9 հարկանի շենքում գազի պայթյունի հետևանքով ինը տուժածների և երկու զոհվածների մասին: Պայթյունի հետևանքով պատ է փլուզվել երկրորդ, երրորդ և չորրորդ հարկերում։
Միջադեպի կապակցությամբ ՌԴ ՔԿ-ն քրեական գործ է հարուցել անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայություններ մատուցելու վերաբերյալ: