ՀԱՊԿ երկրները նախապատրաստում են հավաքական ուժերին ժամանակակից զենքով ու սարքավորումներով զինելու ծրագիր: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս» -ը, այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Յուրի Բորիսովը ՝ Կազմակերպության երկրների ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի նիստի ժամանակ:
«Ես դիտարկում եմ ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերին ժամանակակից զենքով, ռազմական և հատուկ տեխնիկայով և հատուկ միջոցներով զինելու ծրագրի ստորագրման նախապատրաստման ընթացքը», – Բորիսովի խոսքը մեջբերում է գործակալությունը:
Ինչպես հայտնում է ՀԱՊԿ մամուլի ծառայությունը, հանդիպման օրակարգային հարցերի քննարկումից հետո մի շարք կարևոր որոշումներ են կայացվել ՀԱՊԿ շրջանակներում ռազմատնտեսական համագործակցության հետագա զարգացման վերաբերյալ: