Իսրայելական կործանիչները ռմբակոծել են պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման դիրքերը Գազայի հատվածում՝ ի պատասխան Իսրայելի ուղղությամբ ուրբաթ օրն արձակված հրթիռի։ Այս մասին ասվում է Իսրայելի բանակի Twitter-ի մամուլի ծառայության էջում տեղադրված հաղորդագրության մեջ, փոխանցում է ТАСС-ը։
«Ի պատասխան Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ արձակված հրթիռի` մենք հենց նոր հարվածներ հասցրեցինք ՀԱՄԱՍ-ի գնդացրային կետին, պահեստին և ռազմական համալիրին», – նշվում է տեքստում:
Ուրբաթ օրը, Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայության տեղեկատվության համաձայն, ազդանշանները միացել են պաղեստինյան անկլավի հետ սահմանակից Էշկոլի տարածաշրջանային խորհրդում: Հրթիռը խոցվել է «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգի օգնությամբ։